Մոդել, «Միսս Սոչի 1998» մրցույթի մասնակից Էլեոնորա Կոնդրատյուկը (Մանդալյան) հայ է, սրա մասին գիտեն բոլորը: Սակայն քչերն են հիշում, ինչ է կատարվել նրա հետ երիատասարդ տարիներին:՝
90-ականների ամենահնչեղ պատմություններից էր հարձակումը երիտասարդ հայ մոդելի վրա։ Հանցագործը մոտեցել էր հետևից, բռնել էր մազերը և մոդելի դեմքին թթու լցրել։ Բժիշկները կարծում էին, թե Էլեոնորան չի ապրի, քանի որ նա լուրջ քիմիական այրված էր ստացել եւ կորցրել գիտակցությունը։
Հանցագործությունը կատարել է տղամարդը, ով նախկնում սիրել է գեղեցկուհուն։ Երկրպագու Ռուբեն Գրիգորյանը նեղսրտել էր այն պատճառով, որ վերջինս համարձակվել էր մերժել մտերմության առաջարկը։
Թույնը նախ լցվեց ճակատից, հետո տարածվեց ամբողջ դեմքոք, իրանով, կրծքավանդակով ու ձեռքերով։ Ողջ մնալու հնարավորություն գրեթե չկար, սակայն հայուհին հաղթեց մահվանը:
Կոնդրատյուկն ընդհանուր առմամբ 200 վիրահատության է ենթարկվել։ Այժմ նա արտասահմանում է և շարունակում է պայքարել իր կորած գեղեցկության համար: