Ես տարիքով փոքր չեմ, բայց ես ու ամուսինս որոշել ենք երրորդ երեխան ունենալ: Երկու մեծ աղջիկ ունենք, ճիշտ է նրանք հետ շատ երջանիկ ենք, բայց որոշեցինք, որ մեզ երրորդ երեխան էլ է պետք:՝
Ես արդեն հղիության 7-րդ ամսում եմ, ու շուտով մեր երրորդ երեխան կծնվի: Մենք կրկնակի երջանիկ ենք, որովհետև որդի ենք ունենալու, թեպետ սեռը մեր համար այդքան էլ մեծ նշանակություն չուներ, բայց դե երկու աղջկանից հետո տղա ունենալն ուրախալի էր:
Բարեկամներն ո ծանոթները որ իմացան երրորդ երեխան եմ ունենալու շատ զարմացան, քանի որ աղջիկներս ահագին մեծ են: Նրանցից ոմանք շատ լավ ու դրական արձագանքեցին, ոմանք էլ՝ բացասաբար: Ինձ շատ նեղացրեց իմ բարեկամուհիներից մեկի ասածը, երբ իմացավ, որ երեխա ենք ունենալու: Նա շատ կոպիտ ձևով ասաց.
— Տնաշեններ, եքա մարդիկ եք, հեսա թոռատեր եք դառնալու, նոր-նոր երեխա ե՞ք ունենում: Ունեցող էիք շուտ ունենայիք, էդ երեխուն պապու ու տատու տեղ եք լինելու:
Էս տեսակ գռեհիկ ու կոպիտ արձագանք չէի սպասում: Շատ նեղվել ու վիրավորվել էի, թեպետ համաձայն չեմ այդ կնոջ հետ, բայց դե ամեն դեպքում վրաս ազդել էր: