Եղանակը Հայաստանում. հաջորդ շաբաթվա սկզբին անձրև կգա

Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-4 աստիճանով։

Շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում հոկտեմբերի 16-ին։ Այդ օրվանից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 21-23, գիշերը` 8-10 աստիճան տաքություն։