Առավոտն երեխուս հետ գնացել էի բանկ: Գրկի երեխա ա փոքր, պահող չկար ստիպված իրա հետ եմ գնացել: Ամուսինս դրսից գումար էր ուղարկել պիտի ստանայի: Ասեցի առավոտ շուտ գնամ, որ հերթը քիչ լինի, բայց գնացի արդեն հերթ էր կուտակված:`
Դե ճար չունեի պիտի սպասեի, որովհետև գումարը շատ պետք էր, վճարումներ ու վարկեր ունեի մուծելու չէի կարա ուշացնեի: Հերթի մեջ կանգնած էի, երեխեն էլ հոգնեց արդեն սկսեց անհանգիստ լինել:
Անընդհատ լացում էր, չէի կարողանում հանգստացնել, մարդիկ տարօրինակ վրաս էին նայում ու աչքերը ֆռացնում, թե բանկը երեխու հետ գալու տեղա, որ եկել ես, առանց հասկանալու, որ միգուցե այլ տարբերակ չունեի:
Ոչ աշխատողների մտքով անցավ շուտ սպասարկել ինձ, ոչ էլ ինչ որ մեկը ասեց հերթս զիջեմ ձեզնից հետո կանեմ գործարքս: Ես էլ ասում էի դե սաղ էլ մի տեղից ուշանում են, կսպասեմ, ոչ մեկին չեմ խնդրի, որ զիջեն: Մոտ մեկ ու կես ժամ սպասել եմ ու երևի թե էդքան էլ կսպասեի: Մեկ էլ մի թոշակառու տատիկի հերթը հասավ, ծեր կին էր, իրեն էլ տղան էր գումար ուղարկել:
Էտ կինն ասեց, աղջիկ ջան արի ես քեզ կզիջեմ, ես սաղ կյանք սպասել եմ մի քիչ էլ կսպասեմ, շտապելու տեղ չունեմ մեկ ա, դու երեխի հետ ես, մեղկա խեղճ երեխան, ոչ մեկ դա չի հասկանում, բայց ես լավ գիտեմ էտ ինչա: Չէի ուզում, որ զիջի ինձ, ասեցի չէ ձեր հերթն ա ես էլի կսպասեմ ոչինչ: Ստիպեց բայց ու ինձ սպասարկեցին: Էտ պահին իհարկե մի քանիսն էլ ասեցին վայ չէինք նկատել բան, բայց ամոթից գլուխները կախել էին, թե աշխատողները, թե սպասողները: Շնորհակալ եմ տատիկին: