Ժողովուրդ ջան, դուրս ա գալիս, որ մարդկությունը էս աշխարհում հլը չի կորել։ Ուրեմն երեկ էնքան հոգնած էի, որ ուժ չունեյի տրանսպրտով տուն գնալու, ասի մի հատ տաքսի կանչեմ, որ շուտ տուն հասնեմ։ Տունս էլ գործի տեղից բավականին հեռույա, չհաշված նաև էտ ժամի խցանումները։ Վերջը սկզբում շոֆերը իրան տարպրինակ էր պահում, ընենց էր շշմած վրես նայում, ոնց որ ըտենց սիրուն կնիկ էլ չէր տեսել։`
Ես էլ աշխատում էի հետը չխոսամ, որ չառիթավորվի։ Էտ մարդն էլ մի վերջը չդիմացավ ու սկսեց խոսակցության թեմա բացել, թե բա ձեր դեմքը ինձ ծանոթ ա։ Ասում եմ որտեղից պետք ա ծանոթ լինի, որ ես առաջաին անգամ եմ նստել էս տաքսին։ Հետո էլ կոպտեցի, ասեցի ավելի լավ ա ճանապարհին ուշադիր նայեք, կին եք տենում սիրտներդ թուլանում ա։
Բայց դուրս ա գալիս, որ էտ մարդը իրոք ինձ ծանոթ էր, մենք նույն դասարանում ենք սովորել, իսկ ես ինձ շատ վատ պահեցի։ Վերջը ներողություն խնդրեցի, իրա ընտանիքից մի երկու բան հարցրի։ Վերջում էլ, որ տեղ հասանք տեսա, որ մոտիս փողը չկա, հետո եմ իմացել, որ գործի տեղն էի թողել։ Ու չնայած իմ վատ պահվածքին, էտ մարդը ասեց, ոնց տենում եմ լավ տրամադրություն չունեք, ոչինչ սաղի հետ էլ պատահումա, էս անգամ կարաք ոչ մի փող էլ չտաք։