Ահա, թե ինչ պատասխանեց Աստված այս մարդուն, ով դժգոհում էր, թե Աստված ամենածանր պահին իր կողքին չի եղել

Մի մարդ կյանքից հեռանալուց հետո խնդրեց Տեր Աստծուն ցույց տալ իր կյանքի ուղին: Նրա համար անսպասելի էր իր ոտնահետքերի կողքին տեսնել մեկ ուրիշի ոտնահետքերը:`

— Տեր Աստված, — հարցրեց նա, — այդ ո՞ւմ ոտնահետքերն են իմ ոտնահետքերի կողքին:

— Դրանք իմն են, — պատասխանեց Տերը, — ես միշտ կողքին եմ եղել:

Մարդը շուտով նկատեց, որ իր կյանքի ամենադժվար իրավիճակներում միայն մեկ զույգ ոտնահետք կար, և Տիրոջն ասաց.

— Տեր իմ, ինչո՞ւ ես լքել ինձ կյանքիս ամենաբարդ և վտանգավոր իրավիճակներում, երբ ես օգնության և աջակցության կարիք եմ ունեցել: Տեսնո՞ւմ ես, այստեղ միայն մեկ ոտնահետք է:

— Անշնորհակալ ես դու, — ասաց Տեր Աստված, — կյանքիդ ամենածանր պահերին ես քեզ գիրկս եմ առել, և դրանք իմ ոտնահետքերն են: