Ուսուցչուհի եմ ունեմ դասղեկակական դասարան. մի օր նկատեցի որ աշակերտներիցս մեկը տխուր նստած է ու մտքերով դասին չի. դասամիջոցին մոտեցա հարցեր տվեցի ու իր պատմածից էնքան էի ազդվել, որ արցունքներս չկարողացա զսպել. տեսեք, ինչ արեցի հետո

Ուսուցչուհի եմ, աշխատում եմ դպրոցում, համ էլ դասղեկական դասարան ունեմ: 4-րդ դասարան եմ վերցրել ու շատ սիրել եմ դասարանս: Էս տարի արդեն 5-րդ են փոխվում ու սպասում եմ սեպտեմբերից, որ կրթեմ երեխեքիս: Ես մաթեմատիկայի մասնագետ եմ ու փորձում եմ ամեն ինչ անեմ, որ երեխեքս առարկան սիրեն ու հասկանան:՝

Ես շատ ուշադիր եմ երեխեիս նկատմամաբ ու դասից դուրս էլ փորձում եմ օգնած լինեմ ամեն ինչով: Սեփական երեխեքիս պես սիրում եմ ու անխտիր բոլորին: ՄԻ աշակերտ ունեմ, շատ լավ սովորող երեխա ա, խելացի ա ու մեջը տեսնում եմ, որ մաթեմատիկան լրիվ ընկալում ա: Մի անգամ դասի ժամանակ նկատեցի, որ մտքերովա, տխուրա ու չի էլ լսում դասը:

Դասամիջոցին կանչեցի հարցուփորձ արեցի, թե ինչա պատահել, ինչի տրամադրություն չունի: Մի կերպ արցունքները զսպելով պատմեց, որ մայրիկին շատա կարոտում, որովհետև մայրը առավոտից մինչև լուսադեմ աշխատումա: Երկու տեղա աշխատում, գիշերները հացի փուռ ա գնում, ցերեկները մաքրություն անում:

Պատմեց, որ հայրը վաղուց իրենց հետ չի Ռուսաստանում ա, իսկ մայրիկն էլ շատ սիրուն ու ջահելա, բայց տանջվումա, որ իրան ու եղբորը պահի: Ինքն էլ նեղվում էր, ասում էր՝ ես արդեն մեծ տղա եմ, բայց մամաս չի թողում, որ իրեն օգնեմ: Ասումա դու լավ սովորի, որ լավ աշխատանք ունենաս ու լավ ապրես: Բայց ասում էր՝ ոնց սովորեմ, երբ որ մամայիս օգնությունա պետք: Շատ էի ազդվել երեխու պատմածից ու որոշեցի ծանոթներիցս հետաքրքրվեմ հարմար գործ գտնենք իր մայրիկի համար:

Մայրիկին կանչեցի, որ զրուցենք, պարզվեց, մասնագիտություն ունի, նկարչուհի է, բայց չի աշխատում, քանի որ չգիտի, որտեղ կարող է աշխատել: Ծանոթս ասեց, որ մանկական կենտրոն կա, որտեղ նկարչության դասատու են ուզում, ու իրեն առաջարկեցի: Հիմա աշխատում է մայրիկը ու ավելի շատ գումար ստանում, քան երկու տեղ օրուգիշեր աշխատելով: Աշակերտս էլ էլ չի նեղվում ու վստահ եմ էս տարի ավելի լավա սովորելու: