Թոռներս իմ համար մի ուրիշ աշխարհ են, ես իրանց շատ եմ սիրում ու կարելիյա ասել, որ իրանց համար եմ ապրում։ Որ գրկում եմ երեխեքին, կամ էլ ծնկներիս են նստում ոնց որ աշխարհը իմը լինի։ Փոքրուց իրանց ես եմ պահել, լողացրել, իսկ հարսս ջահել աղջիկ ա, չեմ ուզում, որ էտ տարիքից ամեն ինչ իրա ուսերի վրա ընկնի։ Դե ես ուրիշ անելու բան չունեմ, իսկ ինքը աշխատում ա։՝
Թոռներիս ես եմ դպրոց տանում, հաց սարքում, որ ուտեն։ Հարսս էլ ինձնից էնքան գոհ ու շնորհակալ ա, որ մենակ էտ փաստը ինձ հերիք ա։ Դե մարդը գնահատում ա, ուրիշների նման չէ։ Ասենք տեգորս կնոջ համար էլ քույր եմ եղել, էլ մայր, բայց հիմա ինձ մի հատ չի հիշում։ Ինչ հարստացել են, մոռացել են, որ բարեկամ ունեն, մոռացել են նույնիսկ իրանց անցյալը։
Հարսս շատ լավ աղջիկ ա, իրա մերն էլ ա ըտենց հյուրասեր ու սրտաբաց ազնավորություն։ Մեկ-մեկ, որ սենց հարևաններիս դեմն եմ ասում, զարմանում են։ Ասում են մենք չենք պատկերացնում, դուք էս աշխարհից եք, թե այլմոլորակային եք։ Դե սաղ իրանց հարազատ բարեկամների հետ կռիվ են անում, ոչ մի հարս կիսուրին չի հարգում, նույն էլ հակառակը, դրա համար էլ իրանց համար զարմանալիյա էս վիճակը։