Պիցցա բոլորն են սիորւմ, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես այն կարելի է հեշտ և արագ պատրաստել: Այս բաղադրատոմսը կօգնի այդ հարցում, և հենց այսօր կարող եք ուրախացնել ձեր ընտանիքի անդամներին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Խմորի համար.
թթվասեր՝ 2 ճ.գ.
կեֆիր՝ կես բաժակ
կարագ՝ 50գ
աղ՝ 1/3 թ.գ.
ալյուր՝ 1,5 բաժակ
մի պտղունձ շաքարավազ
0,5 թ.գ. սոդա
Պատրաստման եղանակ
Խառնել կեֆիրն ու թթվասերը, ավելացնել աղը և սոդան, մոտ 1-2 րոպեից փրփուր կառաջանա: Ավելացնել շաքարավազն ու հալեցրած կարագը:
Ավելացնելով ալյուրը՝ հունցել շատ փափուկ խմոր, որ շատ քիչ կպչի ձեռքերին:
Նույն պահին դնել ջեռոցի թավայի մեջ, որին նախորոք ձեթ եք քսել, և ձեռքերով հարթացնել խմորը, լցնել միջուկը՝ ըստ ձեր ցանկության: Եթե լցնելու եք մայոնեզ, ապա այն պիտի լինի վերջին շերտը:
Թխել 180 աստիճանի տակ, մինչև խմորի կարմրելը:
Բարի ախորժակ…