Մայրս հիվանդա, տարիքն էլ արդեն մեծ ա, խնամքի կարիք ունի: Ես շուտով 42 կդառնամ, բայց իմ կիսուրը հլը ցուցումներա տալիս ու ուզումա կառավարի ինձ: Հիմա էլ, ինչա թե ամեն օր գնում եմ գործից հետո մորս տեսնում եմ նոր եմ գալիս տուն, սարքումա պատմություն: Մերս մենակ կնիկա, ունի չունի ինձ ունի, իմ ծնողնա, ոնց կարամ ես անտարբեր մնամ:՝
Հիմա էլ ինչա թե ամեն օր գնում եմ մորս տուն, նոր եմ գալիս տուն, կիսուրս սկսելա ինատ անել, ոչ տունա հավաքում, ոչ էլ ուտելու բանա սարքում, որ գոնե ամուսիսն պեպերիվ գա տուն ուտի: Ինադուա անում, որ ես գործից հետո վազեմ տուն, մորս տուն չգնամ: Էլ չի ասում ինչքան փոքրա ինքը իմ մորից, փառք Աստծո առողջական խնդիրներ չունի:
Էն օրն էլ հատուկ գիշերը եփեցի ճաշը, որ առավոտ անելու բան չունենամ գնամ մորս մոտ: Հելավ տեսավ ճաշը, ասումա ամեն ինչ կանես հա, որ տնից թռնես մորդ մոտ: Տուն տեղ ունես, ես քդքանը չեմ կարա անեմ, մի օր էլ մի գնա, մնա քո տան հարցերով: Ես էլ չդիմացա, ասեցի, դու կարողա սովոր ես, որ քո երեխեքը տարին մեկ են հիշում քեզ ու գալիս քեզ տեսության, բայց իմ մերը սովոր չի: Մենք միշտ երկուսով ենք եղել ու մինչև կյանքի վեչջ էլ ես իրան մենակ չեմ թողելու, կուզես հաշտվի դրա հետ, կուզես չէ, բան չի փոխվելու: