Կիսուրիս քուրերն էին եկել. մտա տուն շշմեցի. տեսեք, թե ինչ էր կատարվում տանը

Սկեսուրս ուրախ կին ա ու շատ մեծ շրջապատ ունի: Շատ հաճախ միասին գնում են տարբեր միջոցառումների ու հետաքրքիր ժամանց են անցկացնում: Նաև մեծ բարեկամություն ունեն, քանի որ 4 քույր են ու միմյանց հետ շատ կապված են: Բոլորն էլ լավ մարդիկ են ու բոլորին շատ սիրում ու հարգում եմ:՝

Մի քանի օր առաջ ծննդյանս օրն էր, որոշել էի ոչինչ չանել: Սկեսուրիս ասացի, որ կգնամ աշխատանքի ու կգամ տուն, երեկոյան ուղղակի մի թեթև կընթրենք: Ինքն էլ ասեց, թե բա լավ, ոնց քեզ հարմար ա տենց էլ կանենք: Գնացի գործի առավոտյան, երեկոյան մտա տուն ու շշմեցի. տանը լիքը մարդ, սկեսուրիս քույրերը, նրանց երեխաները: Անգամ կանգնելու տեղ չկար տանն այնքան մարդ էր եկել: Բոլորն ինձ էին սպասում՝ տորքով, փուչիկներով, գեղեցիկ զարդարանքով:

Ես հուզված էի, նման բան չէի սպասում: Սկեսուրս ցանկացել էր ինձ ուրախացնել: Իմ գնալուց հետո կանչել էր քույրերին, պատրաստություն էին տեսել, ամեն ինչ նախապես արել էին, որ ես տուն գամ ու սեղան նստենք: Գեղեցիկ տորթ էին պատվիրել, տունը սիրուն զարդարել: Մի խոսքով ամեն ինչ մտածված էր ու պլանավորված: Շատ շոյված ու գնահատված էի ինձ զգում, քանի որ հասկացա, որ այդ ամենն ինձ համար է արվել ու արվել է մեծ սիրով: Մի խոսքով այդ օրն անմոռանալի անցավ, դա իմ ամենաերջանիկ ծննդյան օրերինց էր ու դրա համար շոնրհակալ եմ սկեսուրիս: