Կիսուրիս ծնունդին տորթ էի թխել. տալս եկավ տեսավ ասեց՝ հերթական անհաջող տորթն ես թխել. տեսեք կիսուրս ինչ ասեց տալիս, շշմել էի

Մի քանի օր առաջ կիսուրիս ծնունդն էր: Դե որոշել էինք, որ ոչ մի մեծ հավաքույթ չանենք, բայց դե մի թեթև պատրաստություն էինք տեսել, որ մտերիմներով հավաքվենք տանն ու նշենք մի թեթև: Ես էլ մի օր առաջ տորթ էի թխել, որ կոֆեի հետ ուտենք: Կիսուրս, որ տեսավ իրա համար տորթ եմ թխում շատ ուրախացավ, ասեց՝ շատ զգացված եմ աղջիկ ջան, միշտ տենց շնորհքով ու հարգանքով մնաս:

Կիսուրիս ծնունդին տալս էլ եկավ երեխաների հետ: Հաց կերանք

— Հերթական անհաջող տորթն ես թխել էլի՞: Թե ասա այ աղջիկ ջան, որ ձեռիցդ չի գալիս, չես կարում անես, մի արա էլի, ափսոս չի՞ էդքան մթերքը փչացնում ես: Էդքան էլ սովորացրեցինք քեզ, մեկա չես կարում: Պիտի տեղից լինի էլի, մարդ պիտի ձեռքի շնորհք ունենա, հոզոռով չի:

Տալիս խոսքերից ինձ ահավոր վատ զգացի, միանգամից տրամադրությունս ընկավ: Սկեսուրս էլ չդիմացավ, որ լսեց աղջիկն ինչ ա ասում, պտտվեց ու աղջկան կոպիտ ձևով ասաց.

— Արմինե ջան, աղջիկ ջան, տարրական կուլտուրան ի՞նչ ա, որ չունես: Ես իմ հորսից գոհ ու շնորհակալ եմ, որ ժամանակ ա տրամադրել ու իմ համար տորթ ա սարքել, ու ի դեպ լավ էլ սարքել ա: Իսկ դու մենակ մեծ մեծ խոսում ես, էդքան որ լավ կարում ես քննադատես, մի հատ էլ մի բան դու սարքեիր բերեիր: Թե՞ չես ուզել երկու կոպեկ ավել ծախսես, 10 հատ ձու ու ալյուր առնես:

պրծանք, կոֆե դրեցի, հետո էլ սարքածս տորթը բերեցի: Տալս տեսավ թխածս տորթն ու քմծիծաղով ասեց.

Դե ուրեմն հեսա որ էս տորթը կտրեմ, դու չուտես սրանից, որ անուն ես կպցնում: Դու մենակ դատարկ կոֆեդ կխմես, կհելնես երեխեքիդ կհավաքես ու կգնաս քո տուն: Մյուս անգամ էլ բերանդ բացելուց առաջ մի քիչ կմտածես նոր կխոսաս: