Պապիկիս կտակը բացելուց հետո ապշած ենք, նման բան չէր կարող լինել

Պապիկս 90 տարեկանում հեռացավ կյանքից ՝ մեզ թողնելով մի գրություն ու պատվիրելով՝ այն չբացել իր կենդանության օրոք։ Երբ նա հեռացավ կյանքից, մենք անմիջապես բացեցինք այն՝ հետաքրքրւթյունից դրդված։ Նշեմ, որ բացեցինք ոչ թե նրա համար, որ ցանկանում էինք տիրանալ նրա կարողությանը, այլ այն պատճառով, որ հետաքրքրում էր, թե ինչ է այնտեղ գրել նա․ չէ՞ որ հարուստ ու ունևոր մարդ չէր։՝՝

Կտակը կարդալով՝ քար կտրեցինք, և մինչ օրս էլ աչքերիս չենք հավատում։

Այնտեղ գրված էր․ «Սիրելիներս, գուցե չհավատաք, սակայն ես միլիոնատեր եմ։ Երեք միլիոն դրամ ունեմ բանկում՝, որը հավաքել եմ տարիների ընթացքում՝ իմ խնայողությունների հաշվին։

Այժմ գրում եմ, որ հանկարծ չկորցնեք այն ու մի նպատակի ծառայեցնեք։ Բաժանեք այն երեք թոռներիս միջև ու յուրաքանչյուրդ մի նվեր գնեք ձեզ համար՝ ինձնից հիշատակ։ Իմ կենդանության օրոք ինձ այդքան սիրելով ու խնամելով՝ վստահ եմ, չէիք էլ պատկերացնի, որ միլիոններ ունեմ։ Շնորհակալ եմ, որ փողի համար չէ, որ սիրում էիք ինձ։ Սիրով՝ ձեր պապիկ»։