Քրոջս մեկ տարի առաջ կորցրեցի, հիվանդ էր, շատ տանջվեց վերջին ամիսներին, ես էի պահում: Ինձ ամեն օր խնդրում էր, որ գնամ մոտը ու ժամերով նստեմ ու լսեմ իրեն: Կյանքից կարոտ գնաց: Ամեն ինչի մասին ինձ պատմում էր: Ուզում էր, որ իրենից հետո տղան տունը վաճառի ու բաժանի իրա ու քրոջ մեջ:՝
Ինչ ասել էր ինձ, ես նույն ձև տեղեկացրեցի իր տղուն, բայց տղան հրաժարվեց քրոջը էտ տանից բաժին տալ: Ասեց էտ իմ տունն ա, թող քուրս ամուսնանա գնա: Քրոջս աղջիկն էլ 36 տարեկան է ու շատ հավանական է, որ չամուսնանա: Էտ աղջկան փողոցում չենք թողելու: Գոնե վաճառի մի փոքր տուն քրոջը առնի, որ նա էլ հանգիստ ապրի:
Մի քանի օր ա արդեն քուրս երազիս գալիս ա ու ասում Գայան գնա Տղուս կանչի թող գա: Չեմ հասկանում՝ ինչ ա ուզում դրանով ասած լինի, բայց իմ մոտ տպավորություն է, որ քուրս չի ուզում իր տղու երազին գնա: Իմ միջոցով է ցանկանում ինչ-որ բան անել, բայց չեմ հասկանում՝ ինչպես օգնեմ, որ քուրս էլ էն աշխարհում հանգիստ լինի: