Մի անմոռանալի դեպքի պատմություն․ գինովցած Ֆրունզիկը, «Գազ-24»-ն ու ոստիկանը

Հայ բեմի անվանի ու անմոռանալի արտիստի տաղանդի մասին կարելի է խոսել անվերջ: «Տխուր աչքերով հայը»՝ Ֆրունզիկը, ինչքան էր սիրում կատակել, սիրում էր հավաքույթներ։ Ազատ ժամանակ ընկերների հետ հավաքվում էին «Երևան» հյուրանոցի բաց պատշգամբում ու սուրճ էին խմում։

Հենց այնտեղ էլ ծանոթացան Ֆրունզիկն ու նրա թատրոնի աշխատակից Անիկ Եղոյանը։ Նրանց ծանոթացրեց անցորդներին ժպտալու Ֆրունզիկի սովորությունը։ Ֆրունզիկը Եղոյանի հուշերում մնացել է կենսուրախ ու կենսասեր անձնավորություն։ Այդպիսին էր նա մինչև ընտանիքում տեղի ունեցած ողբերգությու՝նը՝ սկզբում առաջին կինը` Դոնարան, իսկ ավելի ուշ նաև որդին հոգեկան խանգարում ստացան։

Մարիամ Գաբրիելյանը հիշում է, որ նկարահանումներից հետո տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ Հայաստանի վաստակավոր դերասանուհին խնդրել է իրեն մեքենա վարել սովորեցնել։ Ու թեև Ֆրունզիկը մի փոքր գինովցած է եղել, այնուամենայնիվ հաճույքով համաձայնել է և ոչ ավել, ոչ պակաս նստեցրել է իր «Գազ-24»-ը։

«Մենք մի քանի պտույտ արեցինք Լենինականի կենտրոնական հրապարակում, մեկ էլ հանկարծ ոստիկանության աշխատակիցը մեքենան կանգնեցրեց։ Ֆրունզիկը փորձեց դուրս գալ ավտոմեքենայից, բայց չկարողացավ ոտքի վրա մնալ ու ընկավ։ Ես էլ սկսեցի բղավել ոստիկանի վրա. «Վախեցրիք խեղճ Ֆրունզիկին»», — պատմում է Մարիամը։

Ֆրունզիկը մի կերպ ոտքի է կանգնել ու ոստիկանության աշխատակցին ասել է, թե հյուրանոց է փնտրում, իսկ ոստիկանն առաջարկել է ուղեկցել նրանց։

Նման զավեշտալի դեպքեր Մկրտչյանի կյանքում շատ են եղել, սակայն կյանքն ավարտվել է ողբերգությամբ։ Որքան շատ էր ուրախանում կյանքով, այնքան ավելի ողբերգական էր դառնում այն։ Ֆրունզիկը երազում էր ողբերգական դերեր խաղալու մասին (գուցե հոգին տանջող ցավից ազատվելու համար), սակայն նրան միայն կատակերգական դերեր էին առաջարկում։