Այս ՀԱՅՈՒՀԻՆ դարձավ վագրերի ու առյուծների լավագույն հնազանդեցնողը Ռուսաստանում. ու՞մ մասին է խոսքը

Ժամանակակից ռուսական կրկեսային արվեստի պատմության ամենահայտնի սանձահարողներից մեկը, անկասկած, մեծանուն հայուհի Կարինա Բաղդասարովան է։

Մեր հերոսուհին ծնվել է հայտնի բաքվահայ Միխայիլ Բաղդասարովի՝ վագրեր և առյուծներ վարժեցնող հայի ընտանիքում։

Միխայիլը ծնվել է Նիժնի Նովգորոդում, որտեղ նրա հայրը աշխատել է Մարգարիտա Նազարովայի և Կոնստանտին Կոնստանտինովսկու հետ:՝

Կարինան կիսվել է իր հիշողություններով.

Հայրս ուժեղ մարդ էր: Ցանկացած վագրից, ցանկացած առյուծից ուժեղ:

Փոքր տարիքից Կարինան մեծացել է, ինչպես ասում են, կրկեսային ասպարեզում։ Նա դեռ փոքրուց սիրում էր ելույթ ունենալ հանդիսատեսի առջև, երգել և պարել: Հայրը նրան մեծացրել է կրկեսային արվեստի նկատմամբ մեծ սիրով։

Սկզբում նրա խստապահանջ հայրը նրան վստահեց ամենապարզ գործը` մաքրել խաղադաշտը և ախոռները…

Կարինան ավարտել է պարարվեստի դպրոցը։ Իսկ հետո նա միացավ հոր՝ «Tigers Show» կրկեսային ծրագրին։ Միևնույն ժամանակ ասպարեզ մտան ուղիղ տասնութ կատաղի վագրեր: Կարինան այդ ժամանակ տասնութ տարեկան էր:

Կարինա Բաղդասարովան շարունակել է անվանի հոր գործը։ Նրա եղբայրը՝ Արթուրն այժմ աշխատում է Կարինայի հետ։

47-ամյա Կարինան 2003 թվականին իր դժվարին աշխատանքի համար արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման։

Կարինայի կողքին նրա հավատարիմ ամուսինն է՝ նաև կրկեսային արվեստի ներկայացուցիչ, իլյուզիոնիստ Անտոն Կրասիլնիկովը։ Զույգը միասին դաստիարակում է իրենց որդուն՝ Նիկիտային։

-Ամուսինս գրեթե երբեք չի մասնակցում իմ ներկայացումներին։ Երբ ասպարեզում աշխատում եմ վագրերի հետ, ամուսինս չի նայում, վախենում է, անհանգստանում է ինձ համար,- ժպտում է Կարինա Բաղդասարովան։