Սկեսրարս լռիվ Ստալինն ա, ժամը 6-ից պիտի արթուն կանգնած լինենք: Նախորոք ասեմ որ գյուղում չենք ապրում, որևէ ընտանի կենդանի չունենք ոչ հավ ոչ կով, ոչ էլ չգիտեմ ինչ: Ինձ ասում ա հարսին չի սազում, շատ քնել պիտի շուտ զարթնես ամեն ինչ անես բա գյուղի ապրողները ոնց են անում:՝
Տանը հաց ես եմ սարքում սովորաբար, մաքրությամբ ես եմ զբաղվում, ալվել թափել լվալ, կարճ ասաց թազա հարս եմ պիտի ամեն ինչ անեմ, որ գոհ լինի:
Կիսուրս չի թողում ոչ մի բան անի ասում ա քո անելու վախտը անցել ա հիմա թող հարսդ անի: Մինչև իրիկում վրես հալ չի լինում մի հատ էլ վերջում ամուսնուս ներկայությամբ բողոքում ա: Միշտ ինչ որ բան դուրը չի գալիս: Մեր մոտ հաց ուտելը ժամով ա առավոտ 10-ին ցերեկ 3-ին ու իրիկուն 6-ին հենց մի քանի րոպե ուշացնում եմ: Գնում ա փակվում ա իրա սենյակում ու հաց չի ուտում: Ասում ա դու իմ ասածը առհամարում ես:
Մի օր էլ չդիմացա ասեց որ Ստալինի ժամանակները շուտվանից անցել եհն մարդիկ ազատ են ապրում ինչ ուզում անում են, երբ ուզում ուտում են: Ասեց դու ով ես որ ինձ ասես ես ոնց ապրեմ: Ես էլ ամուսնուս ասեցի թող մի որոշ ժամանակ էլ գնա փոքր տղայի տանը ապրի ես էլ մի քիչ կհանգստանամ: Վեշերը հավաքեցի ճամփեցի, թող մի քիչ էլ էն հարսը տեր կանգնի թե չէ իմ նեռվերը էլ չի հերիքում: