Արդեն երկար ժամանակ ա, ինչ ապրում ենք Լոս Անջելեսում: Մեզ հետ այստեղ տեղափոխվել ու ապրում են նաև սկեսրայրս ու սկեսուրս:՝
Երեկ երբ սկեսուրս մեր տան մոտի այգում նստած ա եղել, իրեն մեր տնից մի քանի տուն ներքև ապրող թուրք տղան ա մոտեցել: Սկեսուրս սկզբում իմացել ա, թե ինչ որ բան ա ուզում հարցնի, բայց հետո էկել ու սպառնալից տոնով ասել ա, որ մեզ՝ հայերիս իրենք չեն թողելու հանգիստ ապրել, աշխարհի որ ծայրում էլ ուզում ա լինի ու ամեն բան անելու են, որ մեր կյանքը բարդացնեն ու վատացնեն:
Սկեսուրս հանգիստ լսել ա, հետո էլ կոշիկը հանել ա ու ուղիղ էտ տղու գլխին ա խփել: Էտ տղեն հասկացել ա, որ դիմացինը խեղճ ու կրակ չի ու եթե շարունակի խոսալ, շատ ավելի վատ կլինի:
Փոխարենը քթի տակ մռթմռթալով հետ ա գնացել, իսկ սկեսուրս էլ հետևից գոռացել ա, որ սրանից հետո եթե համարձակվի նման ձևով խոսալ իր կամ որևէ հայի հետ, կփոշմանի, որ լույս աշխարհ ա էկել: