Դեռ 14 տարեկան էի, երբ կորցրեցի մորս. Ամուսնանալուց հետո կիսուրիս հետ դրա մասին էի խոսում ու ասեցի, որ իրան չեմ կարա մամա ասեմ․ Հլը իմանաք ինչ անտակտ պատասխան տվեց ինձ․․․

Դեռ 14 տարեկան էի, երբ կորցրեցի մորս. Ամուսնանալուց հետո կիսուրիս հետ դրա մասին էի խոսում ու ասեցի, որ իրան չեմ կարա մամա ասեմ․ Հլը իմանաք ինչ անտակտ պատասխան տվեց ինձ․․․Ես ընդամենը 14 տարեկան եմ եղել, երբ կորցրել եմ իմ մամային: Ինքը հիվանդ էր, ու մենք գիտեինք որ ամեն ինչ հենց էդպես էլ վերջանալու է:

Ճիշտ ա ես մեծ երեխեն էի, ու ամեն ինչ ավելի լավ եմ հիշում, բայց ստիպված էի համակերպվել էսպես կոչված թազա մամայի հետ, ում հետ ամուսնացավ պապաս մամայիս մահանալուց 4 տարի հետո:Ինձնից փոքր քուրիկ ու ապերիկ ունեի, ու պապային էլ եմ հաս կանում ինքը հաստատ մեզ չէր կարանա տիրություն աներ:

Բայց պապայիս երկրորդ կնոջը ես էդպես էլ չկարացա մամա ասեմ: Նախ ինքը արժանի չեղավ դրան, համ էլ չգիտեմ տենց էլ իմ մոտ չստացվեց:Իսկ հիմա արդեն նշանված եմ: Սկեսուրիս հաճած եմ հանդիպում, շատ լավ հարաբերություններ ունենք, շատ հարգում ու սիրում եմ իրան:

Բայց էլի մամա ասել չեմ կարող:Մի քանի անգամ ինքը կիսակատակով ասել ա, թե իբր չես ուզում ասես, կամ ուրիշի մոտա տենց ծաղրելով ասել իբր չեմ ասում մամա: Բայց ես կամ չլսելու եմ տվել, կամ չեմ խորացել: Ու հիմա չգիտեմ ինչ անեմ: Չեմ ուզում ,որ ապագա ամուսինս իրան վատ զգա, բայց իրա մամային էլ հաստատ իմ մամայի պես չեմ կարա ընդունեմ:

Խորհուրդ տվեք ոնց վարվեմ: