Ինձ միշտ թվացել է, որ մենք բոլորից տարբերվող ու իդեալական զույգ ենք, բայց․․․Էրեկ իմ ողջ պատկերացումներն ու մեր կյանքի մասին գծած պատկերը հօդս ցնդեցին։Ամուսնուս սիրում եմ: Ինձ միշտ թվացել է, որ մենք բոլորից տարբերվող ու իդեալական զույգ ենք: Երբեք սիրո և ուշադրության պակաս չեմ ունեցել: Ասեմ ավելին, նույնիսկ ինձ ժամանակ առ ժամանակ թվում է, որ ամուսինս ինձ ավելի շատ է սիրում, քան ես իրեն:
Բայց երեկ իմ ողջ պատկերացումներն ու մեր կյանքի մասին գծած պատկերը հօդս ցնդեցին:Հղի եմ, երկու ամսից ծնվելու է մեր տղ ան: Ամուսինս մտել էր լողանալու ու հեռախոսը թողել սենյակում: Մտա տեսա անդադար նամակներ են գալիս, բացեցի ու քարացա: Ինչ որ կնոջ հետ 4 ամսվա սիրային նամակագրություն էր: Նրանք խոսում էին իրենց հանդիպումներից, իրենց զգացմունքներից ու ինձնից:
Էդ կինը, ում հետ ամուսինս ինձ դավաճանում է, նրանից 12 տարի մեծ է, ամուսնալուծված է ու երեխաներ ունի:Իրենց նամակներ ում նրանք այնքան ջերմ են միմյանց հետ խոսում, որ այդքան ջերմ ամուսինսն նույնիսկ ինձ հետ չի խոսում հիմա, թեպետ ես երբեք չեմ դժգոհել ուշադրության պակասից:
Այդ կինը հաճախ հարցնում է իմ առողջական վիճակից, բալիկից, ամուսնուս ասում, որ այնպես անի, որ ես հանկարծ չիմանամ իրե նց կապի մասին, որ հղի եմ, իմ համար սթրես չլինի:Մի խոսքով ես ուղղակի շոկի մեջ եմ, նրանք համ իրար հետ ինձ դավաճանում են, համ էլ իմ մասին խոսում շարունակ: Ամուսինս էլ նամակներում ասում է, որ ես շատ լավն եմ, շատ բարի եմ, բայց դա իրեն չի խանգարում շփվել սիրուհու հետ:
Հեռախոսը դրել եմ, պառկել ու երեկվաից չեմ կարողանում կանգնել: Արցունքները գնում են, ապագաս մշուշոտ է, ամեն ինչ փուլ է եկել գլխիս. հիասթափություն, վախ. անորոշություն ու խորը ցավ: Հիմա ես ի՞նչ անեմ, ուր գնամ սենց հղի, ո՞նց գնամ, ո՞նց ապրեմ: