Այն բոլոր մարդիկ, ովքեր ավելորդ քաշ ունեն, կարող են խմել այս հրաշք ըմպելիքը: Օրվա ընթացքում հնարավոր է նիհարել 1-1,5 կիլոգրամ:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
կոճապղպեղի արմատ՝ 1 հատ 10սմ
կարմիր խնձոր՝ 10-12 հատ
2 կիտրոնի կեղև և հյութ
բնական մեղր՝ ըստ ճաշակի
դարչին՝ 1-2 փայտիկ
ջուր՝ 4-5 լիտր
Այս ըմպելիքը ոչ միայն սնուցում է օրգանիզմը օգտակար նյութերով, վիտամիններով և միկրոէլեմենտներով, այլև նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն:
Արդյունքը նկատելի է դառնում՝ ըմպելիքի համակարգային օգտագործումից հետո:
Ինչպես պատրաստել ըմպելիքը.
Մաքրեք կոճապղպեղը, կտրատեք շերտերով և դրեք կաթսայի մեջ:
Խնձորների վրա փոքր կտրվածքներ արեք, կոճապղպեղին ավելացրեք խնձորը, կիտրոնի կեղևը և դարչինը:
Լցրեք 4-5 լիտր ջուր, հասցրեք եռման և եփեք մոտ 3 րոպե:
Հանեք կրակից և քամեք:
Փակեք կափարիչով և սպասեք, որ ըմպելիքը սառի:
Գոլ ըմպելիքի մեջ ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ: Քաղցրությունը կարգավորեք ըստ ձեր ճաշակի:
Այն կարելի է խմել ինչպես գոլ, այդպես էլ սառը վիճակում: