Ամուսնանալուց միայն տարիներ հետո եմ իմացել, թե ամուսինս իրականում ինչի ա իմ հետ պսակվել․․․Մինչև հիմա ուշքի չեմ գալիս չգիտեմ ոնց ապրեմ էսքանից հետո

Ամուսնանալուց միայն տարիներ հետո եմ իմացել, թե ամուսինս իրականում ինչի ա իմ հետ պսակվել․․․Մինչև հիմա ուշքի չեմ գալիս չգիտեմ ոնց ապրեմ էսքանից հետո։Ստանդարտ ամուսնական զուգ ենք եղել միշտ: Ոչ ինչ-որ արտասովոր սեր է եղել մեր մեջ, ոչ էլ անտարբերություն:

Ես ամուսնուս սիրելով եմ ամուսնացել: Սակայն տարիների ընթացքում սերը մղվել է երկրորդ պլան ու իր տեղը զիջել է հարգանքին: Հիմա ունենք երեխաներ, ապրում ենք մեր բնականոն կյանքով ու տարիներ առաջվա ռոմանտիզմից բան չի մնացել: Ու ամեն ինչ այսպես էլ կշարունակվեր, եթե ես պատահաբար չլսեի ամուսնուս ընկերների խոսակցությունը, որը շատ բան փոխեց իմ կյանքում:

Եկել էին մեր տուն գարեջուր խմելու: Մի լավ խմեցին, խոսեցին, ուրախացան: Հետո երբ ես տղայիս էի քնացնում, ամուսինս դուրս էր եկել հեռախոսով խոսալու ու երկու ընկերները մնացել էին մենակ: Նրանք չգիտեին, որ ես դուրս եմ եկել սենյակից ու ազատ խո սում էին: Մեկն ասում էր՝ արա կյանքում չեմ մոռանա էդ օրը, որ ես ու Վահեն Արմինեի համար գռազ եկանք, թե ով կրի գռազը, ինքն էլ կամուսնանա հետը:

Ոնց կերց դա ու Արմինեին իրանով արեց:Ես սառել էի: Տարիներ անց ես իմանում եմ, որ ամուսինս ու իր ընկերը գռազ են եկել իմ վրա ու ամուսինս գռազը կրելու արդյուքնում ամուսնացել է իմ հետ: Ամբողջ ներաշխարհս տակնուվրա ա եղել, չեմ հասկանում ինչ եմ զգում, կարծես իր լինեմ, որին տարիներ առաջ շահել ու տուն են բերել:

Ամուսնուս չեմ ասել, որ գիտեմ, որովհետև չեմ կարողանում անգամ դեմքին նայել, այնքան հիասթափված եմ ու չգիտեմ էլ ոնց եմ հետը շարունակելու ապրել այսքանից հետո: