Տատիկիս գաղտնի բաղադրատոմսը ՝ Բաստուրմա՝ հավի կրծքամսով, պարզ պատրաստում

Բաղադրությունը

Հավի կրծքամիս – 3 հատ
Աղ
Վրայի շերտ

Աղ – 1-2 ճաշի գդալ
Չաման – 2-3 ճաշի գդալ
Կարմիր քաղցր պղպեղ – 4-5 ճաշի գդալ
Կարմիր կծու պղպեղ – ըստ ճաշակի
Սև պղպեղ – ըստ ճաշակի
Սխտորի փոշի – ըստ ճաշակի
Ալյուր – 1-3 ճաշի գդալ (ալյուրի քանակից փոխվում է նաև գույնը)
Ջուր
Պատրաստման եղանակը

Հավի միսը լավ լվանում ենք։ Վերցնում ենք խոր աման, լցնում ենք աղ այնքան, որ հատակը ամբողջությամբ ծածկվի։ Հավի մսերը դնում ենք ամանի մեջ և բոլոր կողմերից պատում ենք աղով այնպես, որ բաց տեղեր չմնան։ Բոլոր կտորները տեղադրելուց հետո մսի վրա առատ աղ ենք լցնում, ամբողջությամբ ծածկում ենք միսը։

2-3 օր թողնում ենք զով տեղում կամ սառնարանում։ Ընթացքում մսի ջուրը դուրս է գալիս, պետք չէ այն հեռացնել։

Երբ միս արդեն «եփվում» է, պնդանում ու փոխում գույնը, հանում ենք ջրից, լվանում վրայի աղը, փաթաթում ենք մեծ անձեռոցիկով կամ թանզիվով (մառլա), և դնում ենք ծանրության տակ (մի քանի լիտր ջրով լցված աման, մեծ քար․․․)։

Այնուհետև մսի միջով թել ենք անցկացնում ու կախում ենք, որպիսի ջուրը դուրս գա մեջից ու չորանա։

Պարաստում ենք վրայի շերտը։

Խառնում ենք բոլոր բաղադրիչները, ավելացնում ենք այնքան ջուր, որպիսի ստացվի թթվասերի նման զանգված։ Բարակ շերտով քսում ենք ապխտված մսի վրա, թաց ձեռքերով հարթեցնում ենք ու թողնում չորանա ևս 2-3 օր։

Հավով բաստուրման պատրաստ է։ Կտրտում ենք բարակ շերտերով ու մատուցում։

Երկար պահելու համար փաթաթում ենք սրբիչի մեջ, կամ սննդային ցելոֆանի մեջ, դնում սառնարանը։

Բարի ախորժակ։