Ամուսինս աշխատանքից տուն գալիս ինձ ծաղիկներ էր բերել․ Դրեցի ծաղկամանի մեջ ու գնացի քնելու․ Առավոտյան արթնացա տեսա ծաղիկները չկան․ Պարզվեց սկեսուրս․․․Մարդս իմ հանդեպ ահավոր ուշադիր ա: Մենք իրար շատ ենք սիրում ու ես էլ միշտ գնահատել եմ իրա կողմից էտ ուշադրությունը:
Նշեմ նաև, որ ամուսնանալուց հետո մենք ապրել ենք սկեսուր, սկեսրայրի հետ նույն հարկի տակ, բայց սկեսուրս միշտ ցույց ա տվել, որ ինձ չի հվանում ու որ տեսնում ա, թե մարդս ինչ ուշադիր ա իմ նկատմամաբ, էտ իրան ընդհանրապես ա հունից հանում: Էրեկ մարդս իմ համար սիրուն ծաղիկներ էր բերել:
Շատ ուրախացա, բերեցի դրեցի վազով ջրի մեջ, դե հետո էլ գնացինք քնելու, իսկ առավոտյան երբ արթնացա ծաղիկները չկային: Հե տո աղբամանի մեջից գտա:Սկեսուրիս ասում եմ՝ ինչի՞ են թարմ ծաղիկները աղբամանում, ասում ա՝ թոռոմել էինն արդեն, դրա համար եմ գցել, բայց էտ ծաղիկները շատ թարմ էին:
Կռվեցինք ահակին իրար հետ ու կռվի մեջ սկեսուրս ասեց որ համ խանդում ա ինձ համ էլ նախանձում ու չի ուզում տեսնի, թե ոնց ա իրա տղան ինձ ծաղիկներ բերում, իսկ իրան՝ ոչ:
Լավ ժողովուրդ ջան ես չեմ, դուք եք, էս նորմալ ա՞: Ես հիմա ո՞նց էս մարդու հետ մի հարկի տակ ապրեմ էլի, ասեք տեսնեմ, ի՞նչ անեմ: