Հայաստանի առաջին լուսացույցը
Երանի փողոցներում լուսացույցներ (կամ ինչպես այն օրերին էին ասում` լուսաֆորներ) տեղադրելու անհրաժեշտությունը ծագեց բավականին ուշ և դա շատ պարզ բացատրություն ուներ. քիչ էին մեքենաները: Սակայն երբ այդ քչությամբ հանդերձ վթարներ արձանագրվեցին, պարզ դարձավ, որ առանց եթևեկության կանոնավորման իրավիճակը չի շտկվի: Եվ ահա 1934 թվականի գարնանը ցանկությունը վերածվեց գործի:
Այդ օրերին բնակիչներին տեղեկացեց. «Միլիցիայի գլխավոր վարչությունն աշխատանք է տանում Երևանի մի շարք փողոցներում դնելու լուսաֆորներ (լուսատու լապտերներ), որոնք ծառայելու են փողոցային շարժումը կարգավորելու համար:
Լուսաֆորները դրվելու են փողոցների խաչմերուկների կենտրոններում, հրապարակներում և ընդհանրապես այն տեղերում, որտեղ տեղի է ունենում փոխադրական միջոցների ու հետիոտն մարդկանց ուժեղ երթևեկությունը: Նախատեսված է այդպիսի լուսաֆորներ դնել Գնունի- Աբովյան փողոցների խաչմերուկի կենտրոնում, Սպանդարյան- Աբովյան, Մարքսի 26 փողոցների, Շահումյան հրապարակի և մյուս գլխավոր փողոցների խաչմերուկների կենտրոններում: Լուսաֆորներն արդեն ստացված են և կտեղադրվեն մինչև ապրիլի 10-ը»:
Հենց սրանք էլ փաստորեն դարձան մեր երկրում տեղադրված առաջին լուսացույցները: Ճիշտ է (ինչպես և պետք էր սպասել), սկզբնապես երևանցիները նորամուծությունն ընդունեցին իբրև քաղաքի ընդհանուր պատկերի վրա ավելացված հետաքրքրաշարժ ատրիբուտ, որը կարելի էր գնալ-դիտել և ընդամենը այդքանը, սակայն լուսազդանշաններին ենթարկվելու անհրաժեշտության գիտակցումը հետզհետե արմատներ նետեց և դարձավ նրանց կենցաղի անբաժանելի ուղեկիցը: