Տղուս ու աղջկաս հետ խանութ ենք դրել. Մի քանի օր առաջ գողություն էին արել, ոստիկանություն կանչեցինք․ Երբ իմացա ով է գողը․․․Ընենց եմ վատացել, որ մի կերպ են հասցրել հիվանդանոց։Աղջկաս ու տղուս հետ տարիներ առաջ խանութ ենք դրել ու տենց աշխատում ենք, փողն էլ երեքիս մեջ ենք կիսվում:
Էրեկ առավոտ պարզեցինք, որ մեր խանութից խոշոր չափի գում ա կորել, այսինքն գողություն էր տեղի ունեցել: Չնայած հենց սկզբ ից էլ տղես դեմ էր ոստիկանություն դիմելուն, բայց ես իրանից թաքուն դիմեցի, որովհետև պետք ա պարզեի, թե ով ա էս ամեն ինչի հեղինակը: Հարևաններիցս մեկին էի կասկածում:
Տղես, որ իմացավ դիմել եմ ոստիկանություն, ահավոր խառնվեց իրար, սկսեց գոռգոռալ ու ես չէի հասանում, թե ինչի ա իրան տենց պահում: Հասկացա մենակ օրվա վերջում, երբ որ ոստիկանների աշխատանքի արդյուքում պարզվեց, որ գողության հղինակը տղես ա, հասկանում ե՞ք:
Խաղացել ա, մի աշխարհ պարտք ա կուտակել գլխին, մեզ էլ դրա մասին չի ասել, դրա համար էլ սենց քայլի ա գնացել՝ հույս ունենա լով, որ մարդ չի իմանա էս ամենի մասին:Էնքան վատ եմ էղել էս ամենը իմանալուց հետո, որ մի կերպ են ինձ հասցրել հիվանդանոց: Լավ, հիմա ես ո՞նց ապրեմ, սաղի մոտ խայտառակ էղա, որ իմ հարազատ տղեն մեր խանութից գողություն ա արել:
Տղուս դեմքը դաժե չեմ էլ ուզում տենամ: