Կիսուրս մեզ աշխարհով մեկ խայտառակ ա անում․․․Էրեկ 2 բառ ասեցի, տեսեք ինչ պատասխան տվեց, ապշել էի։Երիտասարդ ըն տանիք ենք: Ապրում ենք սկեսուրիս հետ, բայց բավականին շատ տարաձայնություններ ունենք: Սկեսուրս հոգով բարի մարդ է, ուղղ ակի անդադար ուշադրության կարիք ունի,որի պատճառով ոչ ստանդարտ հագուստներ է հագնում,մազերը անհասկանալի սարքում ու իրեն անհասկանալի պահում:
Մեկ էլ կտեսնես առավոտյան կարթնանա, մի հատ ճոխ տոնական շոր կհագնի, կշպարվի բավականին վառ, մազերը կսարքի ու կիջ նի խանութ:Դե նման հագուկապը ու պահվածքն առաջացնում է շրջապատի զարմանքն ու ծաղրը նրա ու մեր հանդեպ, քանի որ նա ոչ թե խնամված կին է, այլ անհասկանալի տեսքով կին: Իրեն էլ թվում է, թե ինքը խնամված ու գեղեցիկ կին է:
Նման ձևով նա գրավում է թաղամասի տղամարդկանց ուշադրությունը, որոնք նույնպես ծաղրում են իրեն: Ամուսինս հազար անգամ խնդրել է մորը, որ նման տեսքով դուրս չգա, սակայն մայրն անդրդվելի է:Երեկ էլ երբ նման զուգված-զարդարված իջնում էր դուրս, չդիմացա ասացի.
-Այ մամ, ախր Կարենը հազար անգամ ասել ա, որ նման տեսքով դուրս չգնաս,ախր սա երեկոյան հանդերձանք ա, մարդիկ ծիծաղում են հա մքո վրա, համ՝ մեր: Ինչի՞ ես մեզ խայտառակ անում:Սկեսուրս, ոչ տարավ, ոչ բերեց՝ ասաց.
-Աղջիկ ջան բա հո քո նման գորշ ու անգույն ման չե՞մ գալու: Վրեդ ոչ գույն կա, ոչ էլ շնորհք: Իսկ ես շքեղ կինեմ, ու դու ինձ նախան ձում ես: Սրանից հետո հետս գործ չունեք, ինչ կուզեմ կանեմ: Սկեսուրիս պատասխանից ապշել էի: Փաստորեն նա մտածում է, որ ես նախանձում եմ իրեն: Ինքը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ մենք ամաչում ենք իր պահվածքից: