Մի քանի օր առաջ կիսուրս էր աղջկաս դպրոցից վերցրել․ Երբ իմացա, թե վերցնելուց հետո ուր էր տարել, ուղղակի շոկի մեջ էի․․․Մարդ գոնե մի քիչ ամոթ պիտի ունենա։Երեկ սկեսուրս գնում էր իրա բարեկամի տուն կարմիր խնձորի։ Ես էլ գիտեմ, կգնա երեխուս դպրոցից կվերցնի, կբերի տուն, հետո նոր կգնա իր գործերով, էն էլ երեխուս վերցնում ա ու հետը տանում էտ մարդկանց տուն։
Տեսա, որ ուշանում են, զանգեցի, ասում եմ՝ ու՞ր եք, բա արդեն գնացել ենք Արուսենց տուն։Ջղայնացա, էտ պահին, բայց բան չասե ցի, հեռախոսը կախեցի։ Զանգեցի ամուսնուս ասեցի, որ մերը երեխուս տարել ա կարմի խնձորի հավաքույթին, ամուսինս դուրս եկավ աշխատանքից, գնաց երեխուս վերցրեց բերեց տուն։
Երեկոյան սկեսուրս մտավ տուն, մռութները կախած, մեր հետ ոչ մի բառ չփոխանակեց։ Չդիմացա, ասեցի փոխանակ ես նեղանամ, դու ես նեղանու՞մ։Երեխուս վերցրել ես դասից տարել կնիկական հավաքույթի։ Քանի երեխա կար էնտեղ, որ դու իմ երեխուն տար ար։
Սկսեց արդարանալ, բա ուշանում էի, ասեցի տանեմ, հետո Մարտինը կգա երեխուն կբերի տուն։ Ես, որ չզանգեի, ինքը չէր էլ զան գելու ասեր եկեք երեխուն մոտիցս տարեք։ Գնալով ավելի անտանել ա դառնում սկեսուրս։