Կաղամբը հայտնի է հնուց: Կաղամբի օգտակար հատկությունները բազում են. այն կիրառվում է թե՛ բուժական նպատակով, թե՛ դիմահարդարման մեջ: «Կաղամբն ամրապնդում է ոգու զվարթությունը, պահպանում ուրախ տրամադրությունը»,- ժամանակին ասել է Պյութագորասը: Գովաբանության նման տոնով են այս բանջարեղենի մասին արտահայտվել Արիստոտելը, Հիպոկրատը, Հալենը և շատ մեծ մտածողներ:
Նրանց խոսքում ոչ մի «սուտ» չկա: Բնականաբար, նրանց եզրահանգումները հավաստի ապացույցների ու փաստերի վրա են հիմնված: Այն ժամանակ պարզապես հին աշխարհի մտածողները լիարժեք բացատրություն չեն տվել, թե հատկապես ինչն է կաղամբն այդքան օգտակար դարձնում, իսկ հիմա նրանց ժառանգները լրացնում են այդ բացը:
Կաղամբ հյութն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնք շատ անհրաժեշտ են առողջության համար: Այն օգտագործվում է ՝ որպես քաղցկեղի պրոֆիլակտիկ միջոց, օգում է խոցերի բուժման ժամանակ, իջեցնում է խոլեստերինը: Այս բանջարեղենը մեծ քանակությամբ բետա-կարոտին, չլուծվող մանրաթելեր, վիտամին B1, B6, C, E, K, ինչպես նաև՝ հանքանյութեր՝ յոդ, մագնեզիում, երկաթ, կալցիում է պարունակում:
Հին ժամանակներում կաղամբն անվանում էին «լուսնի լույս», քանի որ համարվում էր, որ այս բանջարեղենն աճում է միայն լուսնի լույսի տակ:
Այսօր կաղամբի հյութն օգտագործվում է մի շարք առողջական խնդիրներ լուծելու համար:
Կաղամբում գրեթե օսլա չկա, քիչ է սախարոզի պարունակությունը, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում դիաբետիկներին: Կաղամբը ցածր կալորիական է, ուստի այն ներառվում է գիրություն ունեցող հիվանդների սննդակարգում: Կաղամբի բջջանքը բարելավում է աղիքների աշխատանքը, հետևաբար այն հատկապես օգտակար է փորկապության ու թութքի դեպքում:
Բացի այդ, կաղամբի բջջանքն օգնում է օրգանիզմից խարամների ու վտանգավոր խոլեստերինի դուրսբերմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը: Բջջանքը հսկայական դրական ազդեցություն է ունենում աղիքներում օգտակար միկրոֆլորայի զարգացման գործընթացում.կարևոր մի տարր, որը մասնակցում է մարսողությանը: