Ջղակծկումը մկանների կամ մկանների խմբի ինքնաբերաբար կծկումն է, որն ուղեկցվում է ցավով: Դրա առաջացման պատճառները բավականին շատ են՝ սթրեսներ, գերհոգնածություն, օրգանիզմում մագնիումի անբավարար քանակություն, վարիկոզ և այլն: Հաճախ այն կարող է առաջանալ գիշերը, երբ օրգանիզմն ամբողջությամբ թուլացած է: Դա տեղի է ունենում մարմնի սխալ դիրքից ու մկաններում արյան վատ մատակարարումից:
Ցավից ազատվելու համար բավական է, որ նստեք անկողնում ու մի քանի անգամ կմճտեք ցավոտ հատվածը, ապա ոտքերի այդ հատվածում ոչ մեծ մերսում արեք:
Մշտական ջղակծկումներից կօգնի ազատել վիտամինների ընդունումը, վազելինից ու ծիծեռնախոտից (կանթեղախոտ) հյութից պատրաստված տնային քսուքով տրորելը։
Ինչպես ազատվել ջղակծկումից
Անհրաժեշտ բաղադրիչները
Ծիծեռնախոտի հյութ
Վազելին
Պատրաստման եղանակը
Խառնեք հյութն ու վազելինը 1:2 հարաբերակցությամբ:
Ամեն օր քսեք այս տնային քսուքն այն հատվածում, որտեղ լինում են կծկումները:
Արդեն 1 ամսից կնկատեք, որ ջղակծկումները զգալիորեն նվազել են: