Մի գեղեցիկ օր գալիս է պահը, երբ հայելուն նայելիս սոսկալի կնճիռ եք հատնաբերում դեմքին։ Ժամանակի ընթացքում դրանց քանակն ավելանում է։
Մենք գիտենք ժամանակը խաբելու միջոցը։ Ու ձեզ կպատմենք՝ ինչպես տնային պայմաններում պատրաստել արդյունավետ կրեմ կնճիռների դեմ։ Կրեմն օժտված է հիանալի սպիտակեցնող հատություններով․ վերացնում է պիգմենտային կետերն ու խալերը, քանի որ յոդ է պարունակում։
Լավագույն կրեմը կնճիռների դեմ
Բաղադրամասերը
1 ճաշի գդալ մեղր
1 թեյի գդալ վազելին
1-2 կաթիլ յոդ
1 ճաշի գդալ գերչակի ձեթ
Պատրաստման եղանակը
Ապակե տարայի մեջ լցրեք յոդը։ Բայց 1-2 կաթիլից ոչ ավելի։ Այնուհետև ավելացրեք մեղրը, վազելինն ու գերչակի ձեթը։ Այդ ամենը լավ խառնեք։
Կրեմը պահպանեք սառը տեղում՝ 1 ամսից ոչ ավելի։
Կիրառումը
Երիտասարդացնող կրեմը բարակ շերտով քսեք մաքուր դեմքին։ Քսելուց առաջ կրեմն անհրաժեշտ է թափ տալ։ Ավելի արդյունավետ դարձնելու համար թեթևակի մերսեք մաշկը։
Կրեմը կարելի է օգտագործել որպես դիմակ։ Քսեք դեմքին հաստ շերտով և թողեք այդպես մնա 15 րոպեից մինչև 1 ժամ։
Այս կրեմը ձեր մաշկն ավելի առաձգական կդարձնի, կսնուցի օգտակար տարրերով, կվերացնի թորշոմածությունն ու թեփոտությունը։ Այս միջոցը հիանալի կձգի մաշկը և ձեր դեմքին թարմություն կհաղորդի։