Արամ Mp3-ին դստեր հետ ուրախ հոլովակ է հրապարակել․․․ սա տեսնել է պետք

Անցնող տարին Արամ Mp3-իի և նրա ընտանիքի համար աննախադեպ էր այն առումով, որ ընտանիքում նոր անդամ ավելացավ։ Երկու որդի ունեցող ծնողները նոր բալիկ ունեցան, որն աղջիկ է։ Արամի դստրիկն օրեցօր մեծանում և գեղեցկանում է։

Արամն իրեն երջանիկ հայր է զգում։ Նա մի կարճ հոլովակ է հրապարակել, որտեղ գրկում դստրիկն է։ Հայր ու դուստր պարում են իրար հետ, իսկ աղջնակն ուրախ ծիծաղում է հայրիկի հետ պարի հաճույքից։

Արամը տեսանյութը վերնագրել է այսպես․ «Գարուն է իմ գրկում»։ Եվ իսկապես, Արամի աղջնակն իսկական գարնան նման է՝ պայծառ ու լուսերես։ Նշենք, որ Արամի կինը ևս հաճախ է դստրիկի մասնակցությամբ կադրեր հանրայնացնում։

Նկատելի է, որ աղջնակը տանը առանձնահատուկ սիրված է ծնողների ու եղբայրների կողմից։ Հիշեցնենք, որ ծնողները բալիկին Շողեր են անվանել։ Աղջկան, ինչպես երևում է, իսկապես սազում է իր անունը։

Աղբյուր