Այսօր Քալաֆյան Նելլիի անունը քչերը գիտեն, քչերն են նրան ճանաչում, սակայն այս հայուհին տարիներ շարունակ արաբական ու եգիպտական կինոարվեստի ամենից սիրված ու ընդունված դեմքերից է։ Նելլին ծնունդով Կահիրե քաղաքից է։ Նրա ծնողները, որ հայեր էին, Կահիրե էին տեղափոխվել Հալեպից, իսկ Հալեպում հայտնվել էին Թուրքիայից հայտնի պատճառներով հեռանալու արդյունքում։
Նելլին 1949 թվականին է ծնվել։ Նելլին շրջապատված է եղել ստեղծագործական հարուստ միջավայրով. հայրը՝ Արթին Քալֆայանը, կինոռեժիսոր էր, ավագ քույրը՝ Փիրուզան, փոքր տարիքից նկարահանվել է ֆիլմերում, իսկ նրա զարմուհի Լյուբլուբան եգիպտական կինոյի աստղ էր արդեն 1950-ականներին։
Տասնյոթ տարեկանից հայտնվելով կինոէկրանին՝ Նելլին սկսել է ստանալ նկարահանումների բազմաթիվ առաջարկներ, որոնցից յուրաքանչյուրը նոր փառք ու ճանաչում է բերել երիտասարդ հայուհուն։ Այդպիսով Նելլին հանդես է եկել շուրջ վաթսուն ֆիլմերում։
Նելլիի դերերը երաժշտական կատակերգության ժանրում հեղափոխական դարձան արաբական կինոյում։ Եգիպտոսում բոլորը նրան անվանում են պարզապես իր անունով՝ Նելլի։