Աղչի, լսի պատմեմ, էն Մարգոյի հարսը ինչ օյին դրեց կիսուրի գլխին․Դրան տեղնա, վախտին ինքն էր կիսուրին դռցնում,հիմա Էլ իրա
հարսնա իրան դռցնում. Ողջ ավտոբուսը իմացավ մարգոյի ընտանիքի պատմությունը։Ես ավտոբուսի մեջ էի, մի կին բարձրացավ
երեխու հետ, ձեռքին էլ ծանր տոպրակներ: Հրմշտելով առաջացավ ու եկավ դեպի իմ կողմը: Իմ կողքի նստարանը ազատ էր:
Մեկ էլ էդ կինն ասեց. Մի քիչ էն կողմ քաշվի, թող երեխեն նստի պատուհանի մոտ, ճանապարհը երկար ա,պատուհանից դուրս կնա-
յի, չի ձանձրանա: Կուզեի տեղը դնել էդ կնգան, բայց նայեցի երեխուն ու ձեն չհանեցի: Երկուսով տեղավորվեցին:Ինը նստեց, երե-
խուն նստացրեց գիրկը: Մեկ էլ հեռախոսը զանգեց: Սկսեց բարձր խոսալ ականջիս տակ. Հա աղչի, զանգում էի, ասի պատմեմ, էն
հարևանիս հարսը ինչ ասեց կիսուրին:
Վախտին էդ Մարգոն էր կիսուրին դռցնում, հիմա էլ հարսնա իրան դռցնում: Ու մի 10 րոպե տենց խոսում էր: Հետո հեռախոսը տվեց
երեխուն ասեց միացրու մուլտիկ նայի: Միացրեց ու էնքան բարձր ձենով, որ ականջս խլացավ: Ասեցի, եթե նաուշնիկ ունես, նաուշ-
նիկով լսի: Էդ կինը հար ձակ վեց վրես. Դուրդ չի գալիս, տեղդ փոխի, ինչ ես ուզում: Ես ապուշ կտրած նայում էի, ու փորձում էի հաս-
կանայի, թե ինչ պատասխան կարելի ա տալ էս կնոջը:
Բայց գերադասեցի լռել: Նմանների հետ ավելի ճիշտ կլինի գլուխ չդնել: Դրանք հատուկ ուրիշների էներգիան խլելու համար են: