Երբ տատիկս զանգեց ու կանչեց ինձ իր տուն, սրտատրոփ վազեցի նրա մոտ,բայց․․․Մտքովս անգամ չէր անցնի,որ կյանքս գլխիվայր
շուռ կգա
Անցել է մի քանի տարի այն օրվանից, երբ տատիկս զանգահարեց և կանչեց իր տուն: Ութսունամյա տատիկս, ում մոտ քաղցկեղ էին
ախտորոշել, մահանում էր և ցանկանում էր հրաժեշտ տալ ընտանիքին։ Երբ աստիճաններով բարձրանում էի տատիկիս բնակարան
աչքերիս առաջ «կադրեր» էին փայլում նրա կյանքից, ինչպես ֆիլմում։
Հազարավոր անգամ բարձրացել էի այստեղ Գագիկի հետ,մինչև այն օրը երբ տատիկիցս իմացավ ճշմարտությունը:Դուռը բացեց մո-
րաքույրս, դառնացած նայեց ինձ ու նշան արեց, որ մտնեմ տատիկիս սենյակ: Տատիկս, տեսնելով ինձն, սկսեց կամաց լաց լինել։ Մի
քանի վայրկյան անց դողդողացող ձեռքով շոյեց գլուխս ու ասաց.
-Չեմ ուզում հեռանալ այս աշխարհից ծանրացած սրտով:Ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը:Տարիներ առաջ ես քեզ մի բան
ասացի, որ մինչև օրս չեմ ներում ինձ:Ծնողներիդ խնդրանքով ես քեզ խաբել եմ, սուտը ներկայացնելով, որպես իրականությունը: Այն
ժամանակ քո ծնողները չէին հավանում քո ընտրած տղային և ինձ խնդրեցին ասել, որ իբր նա քո եղբայրն է:
Նրա մայրը եղել է քո հոր սիրուհին ու նրանից տղա է ունեցել: Դա սուտ էր, նման բան չկար: Ժամանակին ծնողներիդ պահանջով ես
կործանեցի քո երջանկությունը:
Պապանձվել էի, չգիտեի ինչ ասեմ։ Հետ-հետ գնացի, հենվեց պատին ու սկեսցի մտածել։ Արդեն ամուսնացած եմ, ընտանիք ունեմ,
երեխաներ, բայց․․․Կյանքս այդքան էլ հաջող չէր դասավորվել, համենայն դեպս ինձ բախտավոր չեմ զգում։
Այդ պահին լսեցի տատիկիս հեկեկոցը.
-Տե՛ր, ներիր, այս ի՞նչ ենք մենք արել։
Կյանքս կարգավորվեց, ընտանեկան երջանկությունս վերականգնվեց, ես ներեցի և՛ ծնողներիս, և՛ տատիկիս, բայց․․․Արդյոք Աստ-
ված ներեց նրան