Փորկապությունը տհաճ երևույթ է, այն առաջացնում է ցավ փորի շրջանում, սրտխառնոցի պատճառ դառնում…ազատվեք թորկապությունից և սրտխառնոցից ալեի միջոցով…կարդացեք բաղադրատոմսը

Ալոէն բուժիչ նպատակներով օգտագործվում է տարբեր դեպքերում: Steptohesalth.ru կայքը գրում է, որ այն կարող է օգնել նաև փորկապության դեպքում: Փորկապությունը տհաճ երևույթ է, այն առաջացնում է ցավ փորի շրջանում, սրտխառնոցի պատճառ դառնում: Փորկապությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ սթրես, հեղուկների ոչ բավարար քանակով օգտագործում, հորմոնալ փոփոխություն, կյանքի ռիթմի փոփոխություն և այլն: Ալոէն թուլացնող հատկություն ունի, այդ պատճառով էլ կարող է օգնել փորկապության դեպքում:

Ալոէն օգտագործելու համար անհրաժեշտ է բույսը լվանալ սառը ջրով, մասերի բաժանել և հեռացնել ծակող բոլոր մասերը: Անհրաժեշտ է առանձնացնել թափանցիկ մասը և բլենդերով հարել. դրա վրա կարելի է ավելացնել նաև ցիտրուսային մրգերի հյութեր՝ կիտրոնի, նարնջի կամ էլ գրեյպֆրուտի: Որպեսզի ալոէի բոլոր բուժիչ հատկությունները պահպանվեն, անհրաժեշտ է խառնուրդը 7 օր թողնել սառնարանում:

Սովորաբար խորհուրդ է տրվում այս խառնուրդն օգտագործել ամեն օր և գերադասելի է՝ քաղցած վիճակում: 2 ճաշի գդալ խառնուրդը կարող եք խառել ջրի կամ որևէ մրգի հյութի հետ: Նշված քանակից ավելի պետք չէ օգտագործել: Կայքը նաև նշում է, որ այն չի կարելի օգտագործել հղի կանանց, նրանց, ովքեր դիաբետով են տառապում, ունեն վահանաձև գեղձի կամ երիկամների հետ կապված հիվանդություններ: