Չամիչն օգնում է օրգանիզմը մաքրել նաև «վատ» խոլեստերինից, իջեցնել տրիգլիցերիդների մակարդակը, խուսափել փորկապության առաջացումից…ահա բաղադրատոմսը

Լյարդը պատասխանատու է օրգանիզմի մաքրման համար։ Nat-woman.ru-ի հաղորդմամբ՝ չամիչի օգտագործումը լյարդի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցներից է։ Չամիչն օգնում է օրգանիզմը մաքրել նաև «վատ» խոլեստերինից, իջեցնել տրիգլիցերիդների մակարդակը, խուսափել փորկապության առաջացումից։

Բաղադրիչներ

2 բաժակ ջուր՝ 400 մլ
150 գրամ չամիչ։
Ինչպես պատրաստել

Լավ լվացեք չամիչը։
Տարայի մեջ ջուր լցրեք, դանդաղ կրակին եռացրեք 20 րոպե։ Թողեք թրմվի ամբողջ գիշեր։
Քամեք թուրմը, մի փոքր տաքացրեք։
Թուրմը հարկավոր է օգտագործել առավոտյան՝ քաղցած վիճակում։ Նախաճաշեք օգտագործելուց 30-35 րոպե անց։
Ամսվա ընթացքում 4 օր օգտագործեք այս թուրմը։ Դա հնարավորություն կտա կարգավորել լյարդի աշխատանքը, լավացնել նյութափոխանակությունը։