Շատ համեղ և բուրավետ լեչոի բաղադրատոմս,ամեն տարի փակում եմ ,բայց ձմռանը միշտ քչություն է անում.

Բաղադրությունը՝

քաղցր պղպեղ՝ 5 կգ,
լոլիկ՝ 4 կգ,
շաքարավազ 1 բաժակ,
աղ 2 ճ.գ,
բուսական յուղ 1 բաժակ,
քացախ 9% 2 ճ.գ.

Պատրաստումը՝

Լոլիկը մանրացնել կարտոֆիլի պյուրեի նման, լցնել կաթսայի մեջ և եռացնել։ Պղպեղը մաքրել և կտրատել լայն շերտերով, քանի որ դրանք կարող են եռալ: Լոլիկի սոուսի մեջ ավելացնել շաքարավազը, աղը, ձեթը, հասցնել եռման (այստեղ բաժանում եմ երկու տապակի) և դնել պղպեղը։

Նրբորեն խառնել լայն սպաթուլայի միջոցով ներքևից վեր:

Եփել 30 րոպե՝ խառնելով։ Այժմ քացախը, նորից լավ խառնել և շարել ստերիլ բանկաների մեջ։ Փաթաթել տաք սրբիչով։

Բանջարեղենի այս քանակից դուրս է գալիս 0,5 լիտրանոց 10 բանկա։