Վարսակի կիսելը շատ օգտակար է ստամոքսի, լյարդի և երիկամների համար: Այն քայքայում է լեղապարկի և միզապարկի քարերը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, վարսակը վերականգնում է ուժերը, էներգիա է հաղորդում և օգնում է ազատվել դեպրեսիայից:
Բաղադրությունը.
1 բաժակ վարսակ,
5 բաժակ ջուր,
կաթ, մեղր:
Պատրաստման եղանակը.
1. Վարսակին ավելացնել ջուր, դնել թույլ կրակին և եռացնել այնքան ժամանակ, մինչև դառնա հեղուկ կիսելի թանձրության:
2. Ավելացնել այնքան կաթ, որ դառնա իր նախնական քանակության, և կրկին եռացնել:
3. Երբ կիսելը մի փոքր սառի, ավելացնել 4 ճ.գ. (կամ ըստ ճաշակի) մեղր:
Այս կիսելը կարելի է օգտագործել օրվա ընթացքում ցանկացած քանակության: Այն հիանալի բուժիչ միջոց է, որը ամրապնդում և վերականգնում է առողջությունը: