Ալոէ վերան չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Այն կարող եք ինչպես՝ ձեռք բերել մոտակա խանութներում, այնպես էլ՝ ինքնուրույն աճեցնել:
Եթե տանն ունեք այս բույսից, ապա կարևոր է իմանալ, որ ալոէ վերան հազվադեպ են ջրում և դնում են արևկող վայրում:
Մանր և լայն տերևների գելը կարող եք օգտագործել բժշկական նպատակներով:
Պարզապես անհրաժեշտ է կիսել տերևը երկու մասի և հանել գելը:
Ալոէ վերայի առավելությունները
Բուժում է բշտիկները, նվազեցնում է ցանը և այլ մաշկային խնդիրները
Օգնում է այրվածքների ժամանակ, հանում է մաշկի գրգռվածությունն ու քորը
Խոնավեցնում է մաշկը, նվազեցնում է կնճիռները
Բուժում է վերքերը, հրաշալի է մազաթափության դեպքում
Ալոէն՝ ներքին օգտագործման համար
Բարձրացնում է իմունիտետը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
Կանխարգելում է մասողական խանգարումները, օրինակ՝ ստամոքսի փքվածություն, կոլիտ, փորկապություն, հանգստացնում է ստամոքսը
Օգնում է այրոցի և ստամոքսի խանգարման դեպքում, լավացնում է սրտի աշխատանքը
Առողջացնում է լնդերը, նվազեցնում է արթրիտային բորբոքման ռիսկը
Ամրացնում է միզարձակող օրգանների ֆունկցիան, խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը
Այս բույսը մեզ է հասել Հյուսիսային Աֆրիկայից, և առաջին անգամ այս բույսի օգտակարությունը պարզել են եգիպտացիները: