Երեկ առավոտ հելա, ասի գնամ շուկա ինչ պետք ա տան համար առնեմ բերեմ, կարողա տունս մարդ գա։ Դե ընենց չլինի, բան չլինի սեղանին դնելու ամոթով մնամ։ Մարդս գործի էր գնացել, իրան ասի հետդ մի երկու բան բեր, ինձ չորեց, թե բա ես ժամանակ չունեմ, դու ամբողջ օրը տունը պարապ ես, գնա քո առևտուրը արա։ ես էլ ձեռից փողը վերցրի, ասի ու կգնամ կանեմ։
Հիմի գնացել եմ շուկա, տենամ մարդս ընդեղ կանգնած թուզ ա առնում, ասի հլը ձեն չհանեմ, տենամ վերջը ինչ ա անելու, առավոտ հետս կռիվ էր անում, որ գործից ուշանում ա, իսմ հիմի կանգնել իրա հավեսին առևրտուր ա անում, չգիտեմ էլ ում համար։ Ըտենց սպասեցի, հետո հետևից տաքսով գնացի, տենամ մի հատ հին շենք ա մտնում։ Հելա հետևից գնացի, դե մտածում էի, որ սի րուհի ունի։
Բայց պարզվում ա, որ մի հատ խեղճ կնոջ համարա իրա գրպանից առել տարել։ Ասում եմ բա էս կնոջը ոտրեղից ես ճանաչում, պատմեց։ Թե բա մի հատ տղա ուներ, էն էլ պատե րազմի ժամանակ տղեն էլ մ ահացավ։ Էտ տղեն իրանց մոտ ա աշխոտում, ըտեղից ա իրանց ընտանեկան վիճակի մասին իմացե։ Մարդս ամեն շաբաթ գնում առևտուր ա անում, տանում տալիս ա էտ կնոջը, ասում ա խիղճս չի տանում, իրա տղեն մեզ ու մեր երկիրնա պաշտպանել։