Starnews.am-ն առաջինն է տեղեկացրել, որ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։Այս անգամ, սակայն, Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չեն հրապարակել համացանցում, ավելին`գործարարի կինը` Շողերինան,հատուկ զգու շացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում:Սակայն կարճ ժամանակ անց հայտնվեցին լուսանկարները և բոլորը տեսան գերշքեղ հարսանիքից մի քանի կադրեր։
Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատե րազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել է տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։
Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ են Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:
Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում են պատե րազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քն նադատություններից զերծ մնալու համար:Դե իսկ ծախսերի և ֆինանսական կողմի մասին պատկերացումը վստահ եմ լիարժեք ստացվեց: