«Եվ ես նրան (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-tert.am) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,-գրել է վարչապետի որդին:Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի նաև հայերի ու մյուս ազգերի դեմ գործած ցեղ ասպ նու թյան մասին:
«Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպ անության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին»,-եզրափակել է Յաիր Նեթանյահուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որը նրան բ ռն պե տ էր անվանել: Էրդողանը Նեթանյահուին «Իսրայելը ղեկավարող գ ո ղ» է անվանել, ինչպես նաև մե ղադր ել նրան պաղեստինցի երեխաների մա հվ ան համար:
«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպ ա նող անխիղճ ես: Քո ոս տիկանը, քո զին վո րը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադ ր իր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման համար:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտ նձ գութ յուն կատարելու համար ու «բռ ն կա լ» անվանել նրան: