Ես ու ընկերս գռազ էինք եկել էս գյուղացի աղջկա պահով. ասել էի, որ ես կհասնեմ իրան ու վերջը սենց բան ա ստացվում

Մեր կուրսում մի աղջիկ կար, ով գյուղից էր: Էս աղջիկը շատ էր տարբերվում մնացած աղջիկներից: Նա շատ զուսպ էր, իրեն ոչ մի ավելորդ բան թույլ չէր տա ու միշտ դիստանցիայով էր կուրսի բոլոր տղաների հետ:Բոլորս մեր մեջ նրա մականունը «անհասանելի աղջիկ» էինք դրել:Մի օր կուրսի աղջիկներից էինք խոսում, նրա մասին նույնպես խոսք գնաց: Տղաներից մեկն ասեց, որ էդ աղջկան ոչ մեկ չի կարա գրավի էս կուրսից, նա էնքան ա խորացած իրա գրքերի մեջ:

Ես էլ կահադարձեցի ու ասեցի, որ ես կարամ հասնեմ էդ աղջկան ու ընենց անեմ, որ նա ինձ սիրահարվի:Ինձ ոչ ոք չհավատաց, ես էլ գռազ առաջարկեցի: Համաձայն գռազի, եթե ես հասնեի էդ աղջկան տղերքն իմ ցանկացած ցանկություն անելու էին, իսկ եթե ես պարտվեի, ապա ես պետք է նրանց ցանկութունը անեի: Ինձ մեկ ամիս ժամանակ էր տրված:

Էս մեկ ամսվա ընթացքում ինչ ասես արեցի, ինչ ասես փորձեցի, որ էդ աղջիկը սիրահարվեր ինձ, բայց 0 արդյունք, փոխարենը ես էի նրան սիրահարվում, իր պահվածքն ու բարոյականությունն ամեն օր ինձ մոտ հիացմունք էինք առաջացնում:Արդյունքում ես պարտվեցի էս գռազը կրկնակի անգամ, որովհետև չկարողացա նրան ինձանով անել, փոխարենը ես սիրահարվեցի: Էս դեպքից հետո ես հասկացա, որ էլ երբեք գռազ չեմ գա, այն թեմայով որտեղ զգացմունքների ֆակտոր կա ու պետք չի խաղաղ հույզերի հետ: