Անսահման հուզիչ. մորը նվիրված ամենագեղեցիկ առակը…

Առակն այն մարդու մասին, ով կարող է փոխարինել ամենքին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան:Երեխան պատրաստվում էր լույս աշխարհ գալ ու հարցրեց Աստծուն:— Ինձ վաղը ուղարկում են Երկիր, ես ինչպես եմ այնտեղ ապրելու, ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտանԱստված ասաց.— Ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, նա հոգ կտանի քո մասին, նա սպասում է քեզ:

Երեխան մտածեց ու նորից հարցրեց— Այստեղ երկնքում ես երգում եմ ու ծիծաղում, դա բավարար է երջանիկ լինելու համար:Աստված ասաց.-Քո հրետակը կերգի քեզ համար ու կժպտա քեզ. Դու կզգաս նրա սերը ու երջանիկ կլինես— Բայց ես ինչպես կհասկանամ նրա լեզուն, ու եթե ես հանկարծ ցանկանամ խոսել քեզ հետ:Այդ ժամանակ Աստված մեղմ ձայնով ասաց.— Քո հրեշտակը քեզ կսովորեցնի աղոթել:

— Բայց ես լսել եմ, որ Երկրի վրա կա չարը, ո՞վ կպաշտպանի ինձ նրանից:-Քո հրեշտակը քեզ կպաշտպանի, նա իր կյանքը չի խնայի քեզ համար; Նա քեզ ցույց կտա դեպի ինձ տանող ուղին, ես միշտ քո կողքին կլինեմ:Ինկ ի՞նչ է նրա անունը:— Նրա անունը նշանակություն չունի, նրան պարզապես ՄԱՅՐ կոչիր: