«Օսկարի» և մի շարք պարգևների մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասան Ալ Պաչինոն վաղուց արդեն դարձել է իսկական կինոյի սիրահարների կուռքը: Նրա մարմնավորած կերպարը «Կնքահայրը» ֆիլմում դեռ երկար կմնա կինոյի պատմության էջերում: Հազարավորների կուռքը, սակայն, իր կյանքի ընթացքում երբեք չի հղփացել և մշտապես ապրել է համեստ կյանքով:Իր հարցազրույցներում Ալ Պաչինոն խոսում է երկար, բայց ասում է բաներ, որ պետք է հասկանան ու գիտակցեն բոլորը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ Ալ Պաչինոյից:
1. Սիրելի մարդու խոսքն աշխարհի բոլոր բժ իշկներից լավ է բուժում: Բայցև սպ անում է ավելի արագ, քան ցանկացած մարդաս պան:
2. Ինչո՞ւ են ինձ պետք ուրիշները: Ես չեմ ուզում լինել գնացքի վագոնի նման, որ այնտեղ անվերջ մտնեն ու մտնեն… ես ուզում եմ ունենալ մի ուղևոր, որի հետ կհասնեմ մինչև վերջին կանգառ:
3. Մարդուն 2 տարի է պետք խոսել սովորելու համար, սակայն նույն այդ մարդուն մի ամբողջ կյանք է պետք լեզուն ատ ամների արանքում պահելու համար:
4. Ես չեմ նե ղանում մարդկանցից, ես պարզապես փոխում եմ նրանց մասին կարծիքս:
5. Կարելի է դուրս բերել մարդուն կեղտից, բայց կեղտը նրա միջից՝ երբեք:
6. Դժգույն մարդկանցից տարբերվելու-առանձնանալու համար պարտադիր չէ մազերը կարմիր ներկել, կամ քթի վրա օղակ ունենալ: Պարզապես պետք է կեղտ չլինել:
7. Ես այդքան ժամանակ չունեմ, որ ատեմ նրանց, ովքեր ինձ ատում են, քանի որ ես շատ զբաղված եմ այն մարդկանցով, ովքեր սիրում են ինձ:
8. Հայրս ինձ միշտ սովորեցրել է, որ կյանքում ամենակարևորը պարտքի զգացումն ու պատիվն է: Մարդը, ով չի կարողանում պահել խոսքը, երբեք հարգանքի չի արժանանում:
9. Ես շփվում եմ միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր հոգով ինձ հարազատ են: Գումարը, արտաքին բնույթն ինձ համար էական չեն:
10. Կյանքը հսկայական սուպերմարկետ է: Վերցրու այն, ինչ ուզում ես, բայց մի մոռացիր, որ վերջում ստիպված ես լինելու վճարել:
11. Ես կնոջս ամուսնության առաջարկություն արեցի մեր ծանոթության 3-րդ օրը, և ողջ կյանքումս փոշմանեցի, որ կորցրել եմ 2 օր:
12. Մարդու արարքը միշտ կարևոր է խոսքից: Մեկը կարող է 2 ժամ գոռգոռալ և օգնել, իսկ մյուսը՝ լռել 2 տարի և դավաճանել: