«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի համաձայն, եթե բանկը խախտել է սպառողի օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դա տարան, առևտրային արբիտրաժ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին: Իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշում է, որ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դա տարանի վճռով,
առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է 300.000 դրամ։ Նրա խոսքով` կան նաև բացառություններ։ «Հօգուտ սպառողի գումարը կգանձվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խա խտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը,
որը հնարավոր է վերացնել, և սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վն աս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը»,-օրենքը ներկայացնում է Սողոմոնյանը։ Իրավաբանը նշում է նաև, որ սա նշանակում է, որ երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը բո ղոքն ուղարկում է բանկ, ապա բանկն իրավունք ունի իր սխալն ուղղելու և չվճարելու 300․000 դրամը։
Iravaban.net-ը հայտնում է, որ այս օրենքի շրջանակներում կրեդիտավորող է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը, որը տրամադրում է կրեդիտ։ Կրեդիտը պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, ֆինանսական վարձակալություն (լիզինգ) կամ որևէ այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է։