Երաժշտական մրցույթները շատ են։ Դրանք իրականացվում են տարբեր ձևաչափերով և համընդհանուր ուշադրության ու հետաքրքրության են արժանանում։ Արաբական հեռուստաըկերություններից մեկով հեռարձակվող երաժշտական մի նախագծի ժամանակ արաբ երգչուհի Նենսին, ի զարմանս բոլորի, սկսում է ակապելլա հայերեն երգ երգել։
Եվ ամենահետաքրքրականն այն է, որ նրան սկսում է ձայնակցել նախագծի մեկ այլ մասնակից։ Երգչուհին կատարում է Պաուլ Բաղդադլյանի երգացանկից մի երգ։ Առաջին անգամ չէ, որ մենք բոլորս ականատես ենք լինում, թե արաբները (և ոչ միայն արաբները) որքան մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում հայ մշակույթի նկատմամբ, հատկապես երգարվեստով։
Համացանցում շատ են տեսանյութերն այն մասին, որ տարբեր ազգերի ներկայացոցիչներ մեծ սիրով և բավականությամբ երգում են հայերեն։ Առաջարկում ենք վարը կցված տեսանյութում դիտել արաբական երաժշտական նախագծից այն հատվածը, որտեղ արաբ երգչուհին սկսում է հայերեն երգել և նրան սկսում է ձայնակցել նախագծի մեկ այլ մասնակից։