Անահիտ Մխիթարի Ղուկասյան (հունվարի 29, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ դերասանուհի։Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի կինը։Անահիտ Ղուկասյանը ծնվել է Երևանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցը։ 1969-1970 թվականներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում[1]։ 1971 թվականից Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի է[2]։