Մի օր մի աղքատ տղամարդ գնաց իմաստունի մոտ ու հարցրեց․
—Ինչու՞ եմ այսքան աղքատ։
Իմաստունը պատասխանեց․
—Որովհետև դու չես կիրառում քո շռայլությունը։
Աղքատը մտածեց, որ ինքը պիտի շատ հարուստ լինի, որ կարողանա անել դա ու ասաց․
—Ախր ինչպե՞ս կարող եմ շռայլություն կիրառել, եթե ուրիշներին տալու բան չունեմ։
—Դու ունես 5 հարստություն, որոնց շնորհիվ կարող ես կիրառել շռայլություն, բայց դու նման բան չես անում․
դու կարող ես մարդկանց ժպիտ նվիրել քո դեմքով, բայց դու դա չես անում;
քո աչքերով կարող ես ուրիշներին նայել սիրով ու հագատորությամբ լի, բայց դու նման բան չես անում;
քո բերանով կարող ես բարի ու ջերմ խոսքեր ասել մարդկանց, բայց դու դա էլ չես անում;
սրտովդ կարող ես մարդկանց երջանկություն մաղթել, բայց դու նման բան չես անում;
ու քո մա րմնով կարող ես մարդկանց համար լավ գործեր անել, օգնել, բայց երբեք չես անում նման բան։
Դու շատ բան ունես տալու, բայց դու դա չես ցանկանում։